Շնորհավո'ր տոնդ,ուսուցի'չ
Ո'վ ուցուցիչ,մեր մանկական իմացության ուղղորդիչ ուժն եք եղել,ցույց
եք տվել գեղեցիկի,մարդկայինի որոնման ստույգ ճանապարհը,աշխա-
տեցրել մեր բանականության բարդ շարժիչը:Սովորել ենք մենք ձեզանից
այն կամքը մեծ,որ հա'յ մարդում է բնորոշ,ձգտել,կերտել,պայքարել,
արարել և նորից ու նորից պայքարել.գնահատել հայրենիքը` ինքնությունը
մեր բովանդակ.հավատալ Աստծուն,հավատալ մարդուն.հուսալ լավ օր-
վան`պայծառ գալիքին.և սիրել~,սիրել~.սիրե'լ աշխարհը,սիրել երկիրն իմ,
սիրել անսահման,սիրել իմ գյուղը,իմ դպրոցը թանկ,սիրել մեծերին,փոք-
րին,օտարին...
Շնորհավո'ր տոնդ,ուսուցի'չ,
Թո'ղ բարեկեցությունն ու առողջությունը հովանավորեն Ձեզ,լինեք երջա-
նիկ և ապրեք երկար:Թո'ղ երբեք Ձեզ չլքեն կամքն ու հավատը,մնացեք
այդպես միշտ բարձր,վսեմ ու առաքինի,միշտ օրինակ մեզ, որպես Սուրբ
Մաշտոց:
